1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Երևան ջուր»-ը կմասնակցի խմելու ջրի համակարգի միասնական կառավարչի ընտրությանը

«Երևան ջուր»-ը կմասնակցի խմելու ջրի համակարգի միասնական կառավարչի 
ընտրությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան ջուր» ՓԲԸ-ն Հայաստանում աշխատանքի 9 տարիներին հաջողությամբ է կատարել վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները և վճռական է մասնակցելու Հայաստանում խմելու ջրի համակարգի միասնական կառավարիչ կազմակերպության մրցույթին: Այս մասին նշվում է «Երեւան ջուր» ընկերության տարածածած հաղորդագրության մեջ:

«Նախորդ 9 տարիներին համակարգում էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է 81 տոկոսով, ջրի արտադրությունը՝ 26 տոկոսով, միեւնույն ժամանակ ջրամատակարարման տեւողությունը ավելացել է 5,8 ժամով, ջրի վաճառքը՝ 12,7 մլն խմ-ով: Ներդրումների մասով պարտավորությունը գերազանցել է նախատեսված 3,7 մլրդ դրամը: 2014թ. վճարված հարկերի եւ վարձավճարի 2,5 մլրդ դրամ գումարով ընկերությունը դարձել է հանրապետության 50 խոշոր հարկատուներից մեկը: Նաեւ այս հանգամանքով է պայմանավորված` Veolia Group-ի որոշումը մասնակցել Հայաստանում խմելու ջրի համակարգի միասնական կառավարիչ կազմակերպության մրցույթին՝ հաղթելու հաստատ վճռականությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասվում է հայտարարության մեջ:

Ընկերությունից հայտնում են, որ վերջին տարիների շարունակական առաջընթացն զգալիորեն պայմանավորված է նաեւ բաժանորդների օրինապահությամբ ու բարեխղճությամբ, սպառած ջրի դիմաց կանոնավոր վճարումներով ու ընկերության հետ համագործակցությամբ: «Բավական է ասել, որ 2015թ. հունիսի տվյալներով` բնակիչների կողմից վճարումները կազմել են հասույթի շուրջ 90 տոկոսը: Հաջողությամբ ավարտվում է ջրաչափերի տեղադրման գործընթացը, ջրագծերի կառուցումը ընկերության տրամադրած տեխնիկական պայմաններով դարձել է նորմա, նվազել են ապօրինությունները»,- նշված է հաղորդագրությունում:

2005թ. դեկտեմբերի 14-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Ֆրանսիական Veolia Water ընկերության միջև ստորագրվել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության 10-ամյա պայմանագիր, և ընկերությունը սկսել է Հայաստանում իր գործունեությունը: Միջազգային օպերատորի ընտրությունն իրականցվել էր Համաշխարհային բանկի հովանու ներքո կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքում: 2006թ. հունիսի 1-ից «Երևան ջուր» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է իր միակ բաժնետիրոջը` Veolia Water ընկերությանը, իրականացնում է Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]