Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցի հարուցումն աննախընթաց է Թուրքիայի դատական պատմության մեջ

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցի հարուցումն աննախընթաց  է 
Թուրքիայի դատական պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցով Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործընթացի զարգացումների քննարկման շրջանակում հուլիսի 1-ի առավոտյան Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի կազմակերպած մամուլի ասուլիս՝ հայ ու լիբանանյան մամուլի ներկայացուցիչների ու լրագրողների ներկայությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Բաժանմունքի պատասխատանու Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոյանը ներկայացրել է բանախոսներին` կալվածքային հարցերի պատասխանատու Ջեմ Սոֆուօղլուին, Հայոց ցեղասպանության ոլորտի մասնագետ Թաներ Աքչամին, Լիբանանի համալսարանի դասախոս Նորա Բայրագտարյանին:

Ասուլիսի ընթացքում Նորա Բայրագտարյանը նշել է Սիսի կաթողիկոսարանի հարցով դատական հայցի հարուցմանն առնչվող քայլերը: Նա շեշտել է Սիսի կաթողիկոսության խորհրդանշական կարևորությունը հայ ժողովրդի համար` ընդգծելով, որ ապրիլի 27-ին ներկայացված դատական հայցի վերաբերյալ Թուրքիայի Սահմանադրական դատարանը պետք է առավելագույնն 90 օրվա ընթացքում ձեռնարկի այս հարցի քննարկումը, այլապես հարցը պետք է ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ջեմ Սոֆուօղլուն անգլերենով ներկայացրել է Սիսի կաթողիկոսարանի դատի ներկայացմանն առնչվող պայմանները, դժվարությունններն ու հնարավորությունները: Նա ընդգծել է, որ այս հայցի հարուցումն աննախընթաց քայլ է թուրքական կալվածքային և դատական պատմության մեջ:

Իր հերթին Թաներ Աքչամը նշել է, որ այս հարցի վերաբերյալ ավելի քան 2 հազար փաստաթղթեր կան օսմանյան արխիվների մեջ: Նրա խոսքով՝ օսմանյան իշխանությունները հատուկ կարևորություն են տվել Սիսի կաթողիկոսությանն` այն համարելով հայ ժողովրդի հոգեմտավոր կրոնական կարևոր կենտրոն բոլորովին անկախ Պոլսի և Էջմիածնի հոգևոր կենտրոններից: Նա մեջբերել է Թալեաթի և Ջեմալ փաշայի միջև փոխանակված մեկ նամակը, որտեղ շեշտվել է, թե գրեթե անկարելի է հիմնովին ջնջել Սիսի կաթողիկոսարանը` նկատի ունենալով նրա ճակատագրական կարևորությունը հայության համար:

Ապա բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]