Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Աքչամին Թուրքիայի դեմ դատական գործի պատրաստմանն աջակցելու համար

Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Աքչամին Թուրքիայի դեմ դատական 
գործի պատրաստմանն աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Դասախոսությունը ներկայացրել է ԱՄՆ-ի Կլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչ Թաներ Աքչամը: Հանդիսությունը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը: Միջոցառման ընթացքում Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քեչեջյան ներկայացրել է Աքչամին` որպես ազդու հեղինակ և պատմաբան, Հայ դատի պաշտպան ու Հայոց ցեղասպանության ճանաչման համար աղաղակող ձայն, ապա խոսել է նրա կենսագրության, ինչպես նաև մտավորական վաստակի մասին:

Աքչամն իր դասախսությունը կենտրոնացրել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վրա: Նա խոսել է հայ, թուրք և օտարազգի կարևոր մտավորականների մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության դրդապատճառների, ժամանակահատվածի և տարբեր գործոնների ուսումնասիրության գործում:

Դասախոսության ընթացքում Թաներ Աքչամը մեջբերումներ է կատարել օսմանյան արխիվներից՝ վերահաստատելով իր կարծիքն առ այն, որ Հայոց ցեղասպանությունը կանխամտածված ու լավ կազմակերպված հանցագործություն էր, որն իրականացվել է թուրքական իշխանությունների կողմից Առաջին աշխարհամարտի ընթացքում ստեղծված առաջին իսկ հարմար առիթին:

Դասախոսության ավարտին նա մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասնագետների նվազող թվի առնչությամբ և կոչ արել երիտասարդ ուսանողներին նվիրվել պատմության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրությանը:

Միջոցառման ավարտին Վեհափառ Հայրապետը հանդես է եկել իր խոսքով` բարձր  գնահատելով Աքչամի աշխատանքները Հայոց ցեղասպանության նյութերի ուսումնասիրությունների հարցում` որակելով նրան իբրև անաչառ պատմաբան: Նա ընդգծել է նաև Աքչամի կատարած ներդրումներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատի գործում:

Արամ Առաջինը կոչ է արել հայ երիտասարդ ուսանողներին նվիրվելու ցեղասպանագիտության ուսումնասիրությանը: Նա պատրաստակամությունն է հայտնել` օժանդակելու բոլոր այն երիտասարդներին, ովքեր կցանկանան մասնագիտանալ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն առնչվող հարցերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]