Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիայում խոսում են իշխող կուսակցության և ազգայնականների կոալիցիայի հավանականության մասին

Թուրքիայում խոսում են իշխող կուսակցության և ազգայնականների 
կոալիցիայի հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր կուսակցությունները մեղադրել են «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ) իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Իսմեթ Յըլմազին մեջլիսի խոսնակ ընտրվելու գործում սատարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեջլիսի խոսնակի վերջնական ընտրությունը կայացավ միայն չորրորդ փուլում, որտեղ ազգայնականները հրաժարվեցին քվեարկել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածուի՝ Դենիզ Բայքալի օգտին՝ անուղղակիորեն նպաստելով, որ ընտրություններում հաղթանակ տանի Յըլմազը:

Կատարվածից հետո թե՚ Հանրապետական ժողովրդական, թե՚ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների ղեկավարները խստորեն քննադատեցին ազգայնականներին՝ ընդգծելով, որ կատարվածն ապագայում ԱԶԿ-ԱՇԿ կոլաիցիայի ստեղծման ազդանշանն էր:

ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, որ ԱՇԿ-ի նման վերաբերմունքը նախապես կանխատեսելի էր: Դժվարանալով պատասխանել, թե արդյոք կատարվածը ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիայի նշան էր՝ քեմալականների առաջնորդը նշել է, որ ընտրությունների արդյունքը ժողովրդավարություն էր պահանջում, մինչդեռ ներկայում ձևավորված մթնոլորտը բնորոշ էր տոտալիտար ռեժիմին: Ինչ վերաբերում է ԱԶԿ-ՀԺԿ կոալիցիային՝ Քըլըչդարօղլուն նշել է, որ դրա մասին հստակորեն կխոսի միայն ԱԶԿ առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի հետ խոսելուց հետո:

Կատարվածի առնչությամբ մեկնաբանություն էր տվել նաև ՀԺԿ փոխնախագահ և խոսնակ Հալուք Քոչը՝ նշելով, որ կատարվածից հետո ակնհայտ է, որ «ԱՇԿ ընկնում է աթոռների հետևից»:

Մեջլիսի խոսնակի ընտրություններից հետո խոսել է նաև քրդամետ ԺԴԿ-ի առաջնորդ Սելահաթթին Դեմիրրթաշը, ում կուսակցության ներկայացուցիչների զգալի մասը 4-րդ փուլում ձայները տվել էր ՀԺԿ թեկնածուին: Անդրադառանալով կոալիցիա կազմելու վերաբերյալ խոսակցություններին՝ Դեմիրթաշն ասել է. ««Որպեսզի բոլոր քարերն իրենց տեղն ընկնեն», անհրաժեշտ է նոր ընտրություն: Կոալիցիա կարող է կազմվել, սակայն երկար չի տևի: ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիան օրինական է, սակայն ոչ երկարատև: ԱԶԿ-ն և ԱՇԿ-ն ցանկանում են պատերազմական կոալիցիա ստեղծել, սակայն չեմ կարծում, որ կհաջողեն»: Անդրադառնալով այն փաստին, որ ԱՇԿ-ն իր ձեռքով մեջլիսի խոսնակի պաշտոնը հանձնեց ԱԶԿ-ին՝ Դեմիրթաշն ասել է. «Կոալիցիան էլ այդ ուղղությամբ է գնում»:

Թուրքիայի մեջլիսի խոսնակի ընտրության 4-րդ փուլում, որում մրցում էին ԱԶԿ-ի թեկնածու Իսմեթ Յըլմազն ու գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Դենիզ Բայքալը, Յըլմազն ստացել է պատգամավորների 258, իսկ Բայքալը 182 քվեները: Այսպիսով` պատգամավորների ձայների մեծամասնւթյամբ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել իշխող ԱԶԿ-ի թեկնածու Իսմեթ Յըլմազը: Խոսնակի ընտրության վերջին փուլում քրդական կուսակցության ադամների մեծ մասը ձայները տվել էր Բայքալին, մինչդեռ ազգայնականները անվավեր էին դարձրել իրենց ձայները: Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հանձնարարությամբ ձեռնամուխ կլինի առաջիկա 45 օրերի ընթացքում թուրքական նոր կառավարության ձեւավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]