1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ցեղասպանությունից փրկված հայերին ապաստանած արաբ ժողովրդին

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ցեղասպանությունից փրկված 
հայերին ապաստանած արաբ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 1-ին ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ դրվատանքի է արժանի Հայաստանի և Հորդանանի միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու այդ նպատակով նախորդ օրը երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրված փաստաթուղթը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն կնպաստի կրթության և գիտության բնագավառում արդյունավետ ու կանոնակարգված փոխգործակցության զարգացմանը, նաև՝ երկկողմ ակտիվ շփումներին:

Անդրադառնալով երկկողմ միջպետական հարաբերություններին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է բարեկամ Հորդանանի հետ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և համընդգրկուն փոխգործակցության զարգացմամբ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել 2014 թվականի հոկտեմբերին Հորդանան կատարած իր պաշտոնական այցի և անկեղծ ու կառուցողական մթնոլորտում Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ունեցած բանակցությունների, դրանց արդյունքում ձեռքբերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների մասին, որոնք, Նախագահի համոզմամբ, վկայում են հայ-հորդանանյան համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու երկուստեք պատրաստակամության մասին:

Նախարար Լաբիբ Խադրան շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ հյուրընկալության համար և կարևորել հայաստանցի գործընկերոջ հետ ստորագրված համագործակցության ծրագիրը, որը, նրա խոսքով, զգալիորեն կնպաստի կրթության և գիտության բնագավառում երկկողմ հարաբերությունների սերտացմանը, ուսանողների փոխանակմանը, ինչպես նաև գիտահետազոտական բնագավառում համագործակցությանը:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են Հորդանանի հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված յուրահատուկ կամուրջ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հորդանանի իշխանություններին՝ Ամմանի քաղաքապետի մակարդակով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցության համար: Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի անունից նաև երախտագիտություն է հայտնել արաբ ժողովրդին, որն անցյալ դարասկզբին ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի մի հատվածին: Արաբ ժողովրդի մարդասիրական վերաբերմունքը, Նախագահի համոզմամբ, մշտապես հիշվում և բարձր է գնահատվում հայ ժողովրդի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]