Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քեսաբի մերձակայքում հրթիռներ են ընկել

Քեսաբի մերձակայքում հրթիռներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի մերձակայքում հունիսի 30-ին հրթիռներ են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիրիահայության շտապօգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ և Քեսաբի հայ համայնքի մամուլի խոսնակ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ յոթ հրթիռներն ընկել են Քեսաբ ավանի և Ջախալջըխ գյուղի միջև՝ անտառային շրջանում: Վնասներ, բարեբախտաբար, չեն գրանցվել: Նշված շրջանում բնակելի տներ չկան:

Մինչ այդ իրավիճակը Քեսաբում հանդարտ է եղել, միջադեպեր չեն գրանցվել: «Քեսաբում տեղի է ունեցել հայկական վարժարանների դպրոցական տարեվերջյան միջոցառում, բաշխվել են վկայականներ»,- տեղեկացրեց Մանճիկյանը:

Քեսաբի շրջանի վրա «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները`Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ հարձակվել էին 2014թ. մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է 2014թ. հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարանները, առանց բացառության, վնասներ էին կրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]