Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նվազագույն աշխատավարձն այսօրվանից կկազմի 55 հազար դրամ

Նվազագույն աշխատավարձն այսօրվանից կկազմի 55 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից ավելանում է 5 հազար դրամով` կազմելով 55 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համապատասխան փոփոխությունը  կատարվել էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում 2014 թվականին: 

ՀՀ ազգային ժողովի որոշմամբ` 2015թ. սոցիալական ոլորտին պետական բյուջեով հատկացվել էր 385 մլրդ դրամից ավելի գումար կամ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ավելի քան 29 տոկոսը: Բացի այդ՝ սոցիալական ոլորտին բյուջեից լրացուցիչ հատկացվել էր 41 մլրդ դրամ՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ:

Աշխատվարձերի նախորդ բարձրացումը եղել էր 2014 թվականի հունվարի 1-ից` երբ նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամի փոխարեն դարձավ 50  հազար դրամ: Իսկ ավելի վաղ, 2013թ. հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացել էր 10 հազար դրամով՝ 35 հազար դրամից դառնալով 45 հազար դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]