Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արթուր Աբրահամը պատրաստվում է մնալ ռինգում մինչև 37 տարեկանը

Արթուր Աբրահամը պատրաստվում է մնալ ռինգում մինչև 37 տարեկանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երկարացրել է պայմանագիրը Sauerland պրոմոուտերական ընկերության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերմանական Bild պարբերական գրում է, որ նոր պայմանագիրը ստորագրվել է մինչև 2017 թվականը:

Ըստ նոր պայմանագրի՝ Աբրահամը բռնցքամարտիկի իր կարիան կարող է ավարտել արդեն 37 տարեկանում: «Ես սիրում եմ բոքսը և սիրում եմ դժվարությունները, որոնց միջոցով անցնում եմ»,-ասել է բռնցքամարտիկը:

Արթուր Աբրահամը նախապատրաստվում է չեմպիոնի հավակնորդ, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ  մենամարտին, որը կկայանա հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]