Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆինլանդիան Նարիշկինին թույլ չի տվել ժամանել երկիր՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի վեհաժողովի նստաշրջանին

Ֆինլանդիան Նարիշկինին թույլ չի տվել ժամանել երկիր՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի վեհաժողովի նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին թույլ չի տվել ժամանել երկիր՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում ՏԱՍՍ-ին պարզաբանել են, որ այդ որոշումն ընդունվել Է Նարիշկինին Եվրամիութ5ան պատժիչ ցուցակում ներառելու կապակցությամբ:

Գերատեսչությունում հավելել են, որ, Նարիշկինից բացի, արգելված Է Ռուսաստանի պատվիրակության եւս մի քանի անդամների մուտքը: ԱԳՆ-ում չեն ճշտել նրանց անունները եւ միայն ասել են, որ խոսքը Ռուսաստանի վեց քաղաքացիների մասին Է: ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը հուլիսի 5-ից մինչեւ 9-ը պետք Է տեղի ունենա Հելսինկիում: Նստաշրջանում ընտրելու են վեհաժողովի նոր նախագահին, որը կփոխարինի ֆինն Իլկա Կաներվային: Նարիշկինը պետք Է գլխավորեր Ռուսաստանի պատվիրակությունը:

Եվրամիության կողմից Նարիշկինի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 2014 թվականին՝ Ղրիմը ՌԴ-ի կազմ ընդունելու Ռուսաստանի իշխանությունների որոշման կապակցությամբ: Քաղաքական գործչին արգելել են մտնել ԵՄ-ի տարածք, իսկ նրա բոլոր եվրոպական ակտիվները դրանց առկայության դեպքում պետք Է սառեցվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]