Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրոպական խաղերում Ադրբեջանի շահած մեդալների մեծ մասն օտարերկրացի մարզիկների վաստակն է. կուսակցապետ

Եվրոպական խաղերում Ադրբեջանի շահած մեդալների մեծ մասն օտարերկրացի    մարզիկների վաստակն է. կուսակցապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ Բաքվում հունիսի 12-28-ն անցկացված Եվրոպական խաղերի ժամանակ Ադրբեջանի շահած մեդալների կեսից ավելին ոչ թե ադրբեջանցի, այլ արտասահմանից հրավիրված մարզիկների վաստակն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ջալալօղլուն հայտարարել է moderator.az-ին տված հարցազրույցում:

Քննադատելով սպորտի բնագավառում Ադրբեջանի բացթողումները՝ ԱԴԿ-ի առաջնորդն ասել է, որ միջազգային մրցումներում, ինչպես նաեւ Եվրոպական խաղերի ժամանակ Ադրբեջանը մեծ թվով օտարերկրացի մարզիկներ է հրավիրում իր դրոշի տակ ելույթ ունենալու համար, ինչին իրենք դեմ են:

«Եվրոպական խաղերի ժամանակ Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկած եւ մեդալ շահած մարզիկների մեծ մասն օտարերկրացիներ են: Մրցումներում այդ մարդկանց ձեռք բերած հաջողությունները ներկայացվում է որպես Ադրբեջանի, ադրբեջանական սպորտի հաջողություն: Բայց չէ՞ որ, եթե Ադրբեջանի դրոշի տակ կագնած մարզիկն ադրբեջանցի չէ` օտարերկրացի է, վաղը նա վերադառնալու է իր երկիր, ուրեմն դա Ադրբեջանի կամ էլ ադրբեջանական սպորտի հաջողություն չի կարող համարվել», -ասել է նա:

Ջալալօղլուն ասել է, որ չնայած սպորտի բնագավառին հատկացված մեծ ֆինանսական միջոցներին, Ադրբեջանում սպորտի զարգացում չի նկատվում:

«Գործընթացները ցույց են տալիս, որ չնայած Ադրբեջանում սպորտի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությանը, երկրում սպորտը չի զարգանում: Իսկ դա խոսում է այն մասին, որ սպորտի ոլորտում սխալ քաղաքականություն է տարվումս», -հավելել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]