Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականները բացատրել են կանանց հղիանալու ունակությունը որոշելու տղամարդկանց անկարողությունը

Գիտնականները բացատրել են կանանց հղիանալու ունակությունը որոշելու տղամարդկանց անկարողությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր հետազոտությունը ցույց Է տվել, որ ձվազատման (ձվատար խողովակ հասունացած ձվաբջիջի դուրս գալու – օվուլյացիայի) ժամանակ, երբ կինն ամենից ավելի Է պատրաստ հղիանալու, նրա դեմքի գույնը դառնում Է ավելի կարմիր: Սակայն այդ փոփոխություններն աննկատ են մարդու աչքին. հնարավոր Է, Homo-ի Էվոլյուցիան հատուկ մարել Է այդ ազդանշանները, քանի որ կանանց համար ավելի ձեռնտու Է դարձել թաքցնել բեղմնավորության արտաքին նշանները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գիտնականներն իրենց հայտնագործության մասին պատմել են PLoS One հանդեսի Էջերում:    

Հետազոտողները մեկ ամսվա ընթացքում ամեն օր հատուկ խցիկի միջոցով լուսանկարել են 22 կանանց դեմքերը (առանց դիմահարդարման), խցիկ, որը սարքաբերված Էր գույնի ստույգ հաղորդման համար:

Պարզվել Է, որ կարմիր գույնի մակարդակն առավելագույնի Է հասնում ձվազատման շրջանում, եւ այնուհետեւ բարձրության վրա Է մնում ցիկլի ուշ փուլերի ժամանակ: Միայն դաշտանն սկսվելիս Է մաշկի կարմրությունը կտրուկ նվազում:     

Սակայն կարմրության ցուցանիշների տարբերությունը չի գրազանցել 0,6 միավորը. դա ավելի փոքր Է, քան մարդու աչքն ունակ Է նկատելու (2,2 միավոր):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]