Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանն սկսել Է անցումը թվային հեռարձակման

Վրաստանն սկսել Է անցումը թվային հեռարձակման

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը հուլիսի 1-ից սկսել Է անցնել թվային հեռուստատեսային  հեռարձակման, անալոգային հեռարձակման անջատումը տեղի Է ունենում փուլ առ փուլ՝ սկսած երկրի մայրաքաղաքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անալոգային հեռարձակման անջատումը եւ անցումը թվային հեռարձակման կիրականացվի փուլ առ փուլ եւ 6 ամսվա ընթացքում կընդգրկի Վրաստանի ամբողջ տարածքը՝ սկսած Թբիլիսիից, Ռուսթավից եւ մայրաքաղաքին հարող տարածքներից»,- լրագրողներին հայտարարել են Վրաստանի հաղորդակցուղիների ազգային հանձնաժողովում:

Գերատեսչության տվյալներով՝ բնակչության այն մասին, որն ազդանշանն ստանում Է արտաքին անտենաների միջոցով եւ որոնց հեռուստացույցները հանդերձված չեն թվային ընդունիչով, ազդանշանի ստացման համար հարկավոր կլինի set-top box հատուկ կցուրդ, որը կարելի Է ձեռք բերել տեխնիկայի ցանկացած խանութում, իսկ սոցիալապես անպաշտպան կարգավիճակով բնակիչները, որոնք որոշակի քանակությամբ բալեր ունեն, կցուրդները կստանան անվճար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]