Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպասված կինոպրեմիերաներ. «Տերմինատոր. Գենեզիսը»՝ հայկական կինովարձույթում

Սպասված կինոպրեմիերաներ. «Տերմինատոր. Գենեզիսը»՝ հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոսերները հուլիսի ընթացքում կդիտեն արտասահմանյան արտադրության բազմաժանր և հետաքրքիր ֆիլմեր: «Մոսկվա» կինոթատրոնը հնարավորություն է ընձեռում մեծ էկրաններին դիտել ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված կինոնկարները:

Կինոթատրոնից «Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 2-ին էկրաններին միանգամից երկու նոր ֆիլմ կհայտնվի: Հայ կինոսերները հնարավորություն կստանան դիտել Գրեգորի Ջեկոբսի «Սուպեր Մայք XXL» երաժշտական դրաման: Հասնելով իր կարիերայի աճի գագաթնակատին՝ ֆիլմի հերոս Մայքը ավարտում է պրոֆեսիոնալ մերկապարողի կարիերան: Սակայն երեք տարի անց ամեն ինչ սկսվում է նորից...Ֆիլմում խաղում է սիրված դերասան Չենինգ Տատումը:

Նույն օրը հնարավոր կլինի դիտել նաև տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը՝ «Տերմինատոր. Գենեզիս»-ը: Ալան Թեյլորի նոր ֆիլմի գլխավոր դերում, իհարկե, կրկին Առնոլդ Շվարցենեգերն է: Պտտելով ժամանակի անիվը՝ Ջոն Քոննորը 1984 թվական է տեղափոխում սերժանտ Քայլ Ռիզին, որպեսզի նա պաշտպանի Սառա Քոննորին և փրկի ապագան: Սակայն դեպքերի անսպասելի շրջադարձի հետևանքով ճեղքվածք է առաջանում ժամանակի մեջ: 

Ամենասպասված մուլտֆիլմերից մեկը՝ «Մինիոնները» հնարավոր կլինի դիտել հուլիսի 9-ից: Մինիոնները չարագործների դեղին օգնականներն են, ովքեր գոյություն ունեն վաղնջական ժամանակներից և զարգացման արդյունքում միաբջիջ օրգանիզմներից վերածվել են կենդանի օրգանիզմների, որոնց նպատակը մեկն է՝ ծառայել ամենափառասեր չարագործներին։

«Հաջողության աստղագուշակ» կատակերգությունն էկրաններին կհայտնվի հուլիսի 16-ին: Ֆիլմի հերոս Մաքսի ձեռքում հայտնվում է  երջանկության աստղագուշակը, որի պահանջներին նա պետք է հետևի  30 օր: Բոլոր առաջադրանքները կատարելուց հետո միայն նա կկարողանա հասնել իր երազանքին: Սակայն մի հրաշալի օր նրա աստղագուշակը փոխում են...

«Թղթե քաղաքները» դետեկտիվ-մելոդրաման հասանելի կլինի հուլիսի 23-ից: Շրջանավարտ Քյո Ջեկոբսունը դեռևս դպրոցական տարիքից գաղտնի սիրահարված է իր հարևանուհուն՝ Մարգո Ռոտ Շպիհեկմանին: Պատահում է այնպես, որ մի օր Մարգոն դիմում է Քյոի օգնությանը, իսկ վերջինս նրան չի մերժում:Սակայն հաջորդ առավոտյան պարզ է դառնում, որ Մարգոն անհետացել է:

«Անտուրաժ» կինոնկարն էլ հնարավոր կլինի դիտել հուլիսի 30-ից: Ռեժիսոր Դագ Էլլինի ֆիլմում խաղում են Քեվին Քոնոլին, Էդրիան Գրենյեն և այլք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]