1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեյրան Օհանյանն «Իսլամական պետություն»-ից երեք սպառնալիք է տեսնում

Սեյրան Օհանյանն «Իսլամական պետություն»-ից երեք սպառնալիք է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը հայ ժողովրդի համար սպառնալիք  է համարում երեք տեսանկյունից:  Այս մասին Օհանյանը խոսել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում: Ըստ նախարարի, առաջին սպառնալինքն  այն է, որ «Իսլամական պետությունը» գործում է այն տարածքներում, որտեղ հայկական համայնք կա: «Բնականաբար, նրանք իրենց գործունեության հիմքում դնում են  հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և սպառնալիք են Մերձավոր Արևելքի երկրների հայկական համայնքների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ «Իսլամական պետություն»-ն արդեն հայտարարել է, որ ցանկանում է իսլամական խալիֆաթ ստեղծել Մերձավոր Արևելքում,  և նրանց համար թիրախ են տեղի կրոնական փոքրամասնությունները: Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ նրանք նաև հայտարարել են, որ ցանկանում են իրենց գործունեությքունը տեղափոխել նաև Կովկաս, ինչը նշանակում է, որ  կարող են հայտնվել Հայաստանին մոտ տարածքներում:

Երրորդ սպառնալիքը Սեյրան Օհանյանը համարում է այն հանգամանքը, որ «Իսլամական պետության»  շարքերում մարտնչում են մեծ թվով  ադրբեջանցիներ: «Ես չգիտեմ` դա արվում է Ադրբեջանի ղեկավարության իմացությամբ, թե ոչ, սակայն հասկանալի է չէ՞, թե որտեղ կարող են նրանք կիրառել իրենց ձեռք բերած փորձը, երբ այդ գործողությունները կավարտվեն»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ վերը նշված սպառնալիքները չեզոքացնելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը ուժային այլ կառույցների հետ պլանային միջոցառումներ է անցկացնում: ՀՀ ՊՆ-ն  կոնսուլտացիաների մեջ է նաև տարածաշրջանի երկրների` Վրաստանի, Իրանի, ՌԴ-ի. ԱՄՆ-ի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի հետ` համընդհանուր իրադրության գնահատման արդյունքում ջանքերն անվտանգությանն խնդիրների իրացմանն ուղղելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]