Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանը կհյուրընկալի առողջապահական ոլորտի հայ և օտարերկրյա շուրջ 2000 մասնագետների

Երևանը կհյուրընկալի առողջապահական ոլորտի հայ և օտարերկրյա շուրջ 2000 
մասնագետների

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական ոլորտի հայ և օտարերկրյա շուրջ 2000 մասնագետներ Երևանում կմասնակցեն Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարին: Այս մասին հունիսի 30-ին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ լրագրողներին տեղեկացրեց  ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Պատահականությամբ, բայց, գուցե, մեծ խորհրդով մեր հերթական համագումարը տեղին է ունենալու 2015թ. Երևանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեծ նշանակություն ունի մեզ համար և այդ առիթով «Միասին հանուն ազգի առողջության»-ը կարգախոսով  համագումարի առաջին դասախոսությունը նվիրված կլինի «Բուժաշխատողները և ցեղասպանությունը» թեմային, որը կվարի Հայկ Դեմոյանը»,- ասաց Արա Բաբլոյանը:

Երկու տարին մեկ Հայաստանում և ակտիվ հայ համայնք ունեցող երկրներից մեկում տեղի ունեցող համագումարը խթան է` համախմբելու ամբողջ աշխարհում հայ բժիշկների, հայկական բժշկական կազմակերպությունների ու մասնագիտական միավորումների ջանքերը, որոնք միտված են բժշկական օգնության որակի բարձրացմանը:

«Միայն Բժշկական համալսարանի բազայի հիման վրա մենք կարող ենք գնահատել կոնգրեսի դրական ազդեցությունները Հայաստանի վրա: Նախորդ կոնգրեսների արդյունք են դարձել Բժշկական համալսարանում ստեղծված ռադիոլոգիայի կենտրոնը, իսկ անցած տարի նույն համալսարանի հենքի վրա ստեղծվեց կաթվածի կենտրոնը: Եվ այս տարի Առողջապահության նախարարությունը ակնկալիքներ ունի կոնգրեսից», - նշեց Առողջապահության փոխարար Գագիկ Միրիջանյանը:

Այս տարի կոնգրեսի հիմնական շեշտը դրվելու է սիրտ-անոթային համակարգի, օնոհեմոտոլոգիան, նեվրալոգիան, հանրային առողջության ոլորտների վրա:

Հուլիսի 2-ից 4-ը Երևանում կայանալիք  համագումարը տեղի է ունենալու  ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) բարձր հովանու ներքո, որի շրջանակներում բանախոսները և մասնակիցները կանդրադառնան մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին. կլուսաբանվեն ընդհանուր բժշկության, սրտաբանության, վիրաբուժության, ատամնաբուժության,  բուժքույրական գործի, առողջապահական կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում արձանագրված հաջողությունները, կարծարծվեն հարակից բազմաթիվ այլ խնդիրներ:

Համագումարին կմասնակցեն Հայաստանից և արտերկրից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Լիբանանից ժամանած շուրջ 500 մասնակից, իսկ սատելիտային սիմպոզիումներին մասնակիցների թիվը կհասնի 2000-ի: Ի դեպ, սիմպոզիումներին հայ բուժաշխատողների մասնակցությունը անվճար է:

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. հուլիսի 1-ին Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախասրահում այցելուները կարող են ծանոթանալ մոսկվայաբնակ լուսանկարիչ Աննա Մանասարյանի «Վերածնունդ» խորագրով  ցուցահանդեսին, որը  նորածինների 100 լուսանկարում ամփոփում է ՀՀ-ում և ԼՂՀ-ում հեղինակի մի քանի ամիս տևած շրջագայությունը: ՀՀ առողջապահության նախարարության հետ իրականացված նախագիծը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցին: Ցուցահանդեսից հետո լուսանկարները կզարդարեն հանրապետության 27 ծննդատները:

1980 թվականից, չորս տարին մեկ անգամ, աշխարի տարբեր երկրներում կազմակերպվում են հայ բժիշկների համագումարներ:  Հայաստանում 1-ին միջազգային բժշկական համագումարը տեղի է ունեցել 2003-ին, հաջորդիվ՝ 2007 և 2011 թվականներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]