1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գալուստ Սահակյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին

Գալուստ Սահակյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի 
բարձրացման դեմ բողոքի ակցիաներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցուցարարների եւ լրագրողների հանդեպ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանության կիրառած հնարավոր անհամաչափ գործողությունների յուրաքանչյուր դեպքի առթիվ անհրաժեշտ է ամբողջական քննություն իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով Ազգային ժողովի պաշտոնական կայքը, նման դիրքորոշում է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների վերաբերյալ տարածած հայտարարությունում: «Արդեն շուրջ տասը օր մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր երիտասարդ քաղաքացիներ բողոքի գործողություններ են իրականացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ: Բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Ղեկավարման բարդություններով հանդերձ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքներն առայսօր առավելագույնս խաղաղ են եւ օրինապահ»,- նշել է Սահակյանը:

Բարձր գնահատելով «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսով ասպարեզ իջած, նոր՝ անկախության սերնդի կեցվածքն ու դիրքորոշումներն՝ ԱԺ նախագահը նաև արձանագրել է. «Քաղաքացիական հասարակության՝ իր իրավունքների համար պայքարը ժողովրդավարության հաստատման եւ հանրության կողմից իշխանությանը վերահսկելու արդյունավետ մեխանիզմ է, միայն հասարակության եւ պետական ինստիտուտների երկխոսությամբ ու փոխազդեցությամբ է հնարավոր հասնել առկա խնդիրների լուծմանը եւ մեր պետականության հիմքերի ամրապնդմանը»:

Նրա խոսքով՝ Հանրապետության Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությամբ փաստացի առկախվել է սակագնի բարձրացումը՝ այդ բեռը չթողնելով բնակչության ուսերին, մինչեւ քաղաքացիական ու փորձագիտական հանրության մասնակցությամբ ոլորտում անցկացվելիք միջազգային ամբողջական աուդիտի արդյունքները: «Չափազանց վտանգավոր են Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ պայքարը, կոնկրետ խնդիր հետապնդող խաղաղ հավաքները տարբեր ուժերի կողմից իրենց՝ մեր ազգային-պետական շահերին հակասող նպատակներին ծառայեցնելու յուրաքանչյուր փորձ ու սադրանք»,- հայտնել է Գալուստ Սահակյանն՝ ընդգծելով, որ մայրաքաղաքի կենտրոնի ամենաբանուկ՝ Բաղրամյան պողոտան տեւական ժամանակով փակելն ու կաթվածահար անելը չի կարող պայքարի միակ միջոցը լինել:

ԱԺ նախագահը նաև հորդորել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին օրինականության սահմաններում բացառել իրավիճակի անկառավարելի ու անկանխատեսելի որեւէ զարգացում, պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ՝ երկխոսության ու գործակցության հարթություն, միմյանց ընդառաջ քայլերով մեղմել համընդհանուր անվստահության մթնոլորտը, համատեղ ուժերով լուծումներ փնտրել երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական ու համակարգային խնդիրներին՝ ապացուցելով «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի կենսունակությունն ու ճշմարտությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]