1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Նախագահին ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Նախագահին ծննդյան օրվա 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

«Մեծարգո Նախագահ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, անսպառ ուժ և կորով, արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի: Կրկին շնորհավորում եմ և մաղթում ամենայն հաջողություն»,-  ասվում է վարչապետի շնորհավորական ուղերձում:

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Նախագահ Սերժ Սարգսյանին, ի թիվս այլ երկրների ղեկավարների, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]