1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրոպացիների գրեթե մեկ երրորդի կարծիքով՝ ՆԱՏՕ-ին պետք Է փոխարինելու գա ԵՄ-ի բանակը

Եվրոպացիների գրեթե մեկ երրորդի կարծիքով՝ ՆԱՏՕ-ին պետք Է փոխարինելու գա ԵՄ-ի բանակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: "Sputnik.Կարծիքներ»-ի հերթական հարցման տվյալների համաձայն, որն ICM Research բրիտանական հետազոտական գործակալության կողմից Sputnik միջազգային գործակալության եւ ռադիոյի համար անցկացվել Է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում, հարցման մասնակիցների երրորդ մասն այն կարծիքին Է, որ Եվրամիությունը պետք Է ունենա սեփական բանակը, այլ ոչ թե հույսը դնի ՆԱՏՕ-ի զորքերի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ եք կարծում, Եվրամիությունը պետք Է սեփական բանակն ունենա իր շահերը պաշտպանելու համար, թե ՆԱՏՕ-ն պետք Է պաշտպանի եվրոպական երկրներին» հարցին ի պատասխան հարցվածների միջինը 28 տոկոսը նշել Է, որ իրենց շահերը պաշտպանելու համար եվրոպական երկրներին անհրաժեշտ Է ստեղծել սեփական բանակը:

Սեփական բանակի ուժերով իրենց պետությունը պաշտպանելու կողմնակիցների ամենաբարձր տոկոսը գրանցվել Է Ֆրանսիայում (37 տոկոս): Գերմանիայում (47 տոկոս) եւ Մեծ Բրիտանիայում (48 տոկոս) հարցված բնակիչների գրեթե կեսը կողմնակից Է երկրում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությանը, բայց, դրա հետ մեկտեղ, Գերմանիայում մեծ Է այն մարդկանց բաժինը, ովքեր պաշտպանողի դերում տեսնում են սեփական զինված ուժերին. այդպիսիք կազմում են 36 տոկոս:

Հարցումը ICM Research ընկերության կողմից Sputnik նորությունների գործակալության համար 2015 թվականի մայիսի 1-ից մինչեւ 5-ն անցկացվել Է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Հարցմանը մասնակցածների թիվը կազմել Է 4096 (2005-ը՝ Մեծ Բրիտանիայում, 1041-ը՝ Ֆրանսիայում, 1050-ը՝ Գերմանիայում):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]