Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Ավետիսյանների սպանության գործով արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը փոխանցվելու է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: «Հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ: Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից»,-«Արմենպրես»-ի գրավոր հարցմանը ի պատասխան` այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ  և ՌԴ դատախազությունների միջև երկարատև բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին  հանձնելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը բանակցությունների ընթացքում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, ինչպես նաև ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հետ:  Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի աննախադեպ լինելը, վարույթների փոխանցման հարցը քննարկվել է ոչ միայն երկու երկրների քրեադատավարական օրենսդրության, այլև սահմանադրական և միջազգային իրավունքի տեսանկյունից: Արդյունքում կայացվել է իրավական որոշում՝  ՌԴ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործը՝ սպանության մասով,  ՀՀ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ:

«Հաշվի առնելով գործընթացի նկատմամբ  հանրային մեծ հետաքրքրությունը, դրան առնչվող թույլատրելի տեղեկատվությունը պարբերաբար կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությունների  միջոցով»,-նշված է ՀՀ գլխավոր դատախազության գրավոր պատասխանում:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենայինվնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էրբժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուսսահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւհանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք ենառաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել էառաջադրված մեղադրանքը:




Այս թեմայով

... վերջին լուր "Ոճիր Գյումրիում" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ