Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեհաստանում անցկացվող «Արևելքի մշակույթ» ծրագիրն այս տարի նվիրված է եղել Հայաստանին

Լեհաստանում անցկացվող «Արևելքի մշակույթ» ծրագիրն այս տարի նվիրված է 
եղել Հայաստանին

ԺԵՇՈՎ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Ժեշով քաղաքում ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կազմակերպած «Արևելքի մշակույթ» միջոցառումը, որ անցկացվել է  հունիսի 25-28-ին, նվիրված էր Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ծրագրի շրջանակներում բոլոր միջոցառումներն իրականացվել են Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո:

Հունվարի 25-ին Ժեշովի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել «Armenian Triptych» համերգը, որի ընթացքում հայ և լեհ երաժիշտները կատարել են հայկական ազգային երաժշտություն՝ ժամանակակից ջազային մշակումներով: Հունիսի 26-ին Ժեշովի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Արևելքի մշակույթ» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մալգորժատա Օմիլանովսկան, Լեհաստանում Ժեշովի քաղաքապետ Թադեուշ Ֆերենցը, Ժեշովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը, բազմաթիվ պաշտոնատարներ, քաղաքի հյուրեր: Արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Նույնը օրը Ժեշովի մարզադաշտում տեղի է ունեցել միջոցառման գլխավոր համերգը՝ Հայաստանից հատուկ այդ նպատակով հրավիրված «Բամբիռ» ռոք համույթի մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]