Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Ապահովագրական ընկերություններն սկսել են փոխհատուցել Թբիլիսիում տուժածների վնասը


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղից մասնավոր եւ իրավաբանական անձանց ապահովագրված գույքին պատճառված վնասը կազմել Է շուրջ 4,24 մլն լարի (մոտավորապես 1,88 մլն դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի ապահովագրության պետական հսկողության ծառայությունը: Ընդամենը վնասվել Է 121 ավտոմեքենա եւ անշարժ գույքի 82 օբյեկտ, որոնք ապահովագրված են եղել:

Վնասված ավտոմեքենաների դիմաց ապահովագրական ընկերություններն արդեն փոխհատուցել են մասնավոր անձանց պատճառված վնասի 70 տոկոսը եւ իրավաբանական անձանց կրած վնասի 40 տոկոսը: Ինչ վերաբերում Է անշարժ գույքին, վնասի փոխհատուցումը տեղի կունենա միայն դրա ստույգ չափը պարզելուց հետո:

Հիշեցնենք, որ լույս հունիսի 14-ի գիշերը հորդառատ անձրեւի եւ սողանքային գործընթացների հետեւանքով Թբիլիսիում հեղեղվել Էին Վերե գետի հովտում գտնվող օբյեկտներ, ներառյալ կենդանաբանական այգին, «Մզիուրի» զբոսայգին, բնակելի շենքեր, քաղաքի կենտրոնական փողոցներ, ինչպես նաեւ վնասվել Էր ենթակառուցվածքը: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է 19 մարդ, եւս երեք հոգի անհետ կորած Է համարվում:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ