Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարավային Կորեայում կորոնավիրուսից եւս մեկ մարդ Է մահացել, զոհերի թիվը հասել Է 33-ի

Հարավային Կորեայում կորոնավիրուսից եւս մեկ մարդ Է մահացել, զոհերի թիվը հասել Է 33-ի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի  կորոնավիրուսի (MERS) հարուցած բարդացումներից  եւս մեկ մարդ Է մահացել: Այդպիսով, ինչպես հաղորդել Է հանրապետության առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը, վիրուսի զոհերի թիվը հասել Է 33-ի:

Դրա հետ մեկտեղ երկրում հիվանդանալու նոր դեպքեր չեն գրանցվում արդեն երրորդ օրն անընդմեջ: Ընդամենը Կորեայի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվել Է 182 մարդ. եւս 2,6 հազարը տնային կարանտին տակ են:

Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից:

Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել: Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]