1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը պարտք է բանկերին

Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը պարտք է բանկերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կենտրոնական բանկը հրապարակել է բնակչության պարտքերի վերաբերյալ վիճակագրություն, որի համաձայն` բնակչության 72 տոկոսը պարտք է բանկերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AzPolitika.info լրատվական կայքը, Ադրբեջանում 2 մլն 381 հազար 592 ֆիզիկական անձինք պարտք են բանկերին, իսկ 1 մլն 115 հազար 820 մարդ էլ վարկ վերցնողների համար երաշխավոր է

Հետաքրքիր համեմատություն կատարելով այդ թվերի միջեւ, իրավագետ Ալեսքեր Մամեդլին, Facebook-ի իր էջում գրել է.

«Ստացվում է, որ բանկերի թակարդում հայտնված չափահաս բնակչության ընդհանուր թիվը 3 մլն 497 հազար 412 հոգի է: 2014 թվականի ընտրացուցակներում 18 տարին լրացած ընտրողների թիվը պաշտոնական արձանագրության մեջ նշվել էր 4 մլն 831 հազար 328 մարդ: Նշանակում է` 18 տարեկանից բարձր բնակչության 72,4 տոկոսը բանկերին պարտք է: Այդ պատկերը պետք է լրջորեն անհանգստացնի քաղաքականությամբ զբաղվողներին: Ի՞նչ է սպասում ադրբեջանցիներին: Իրականում ի՞նչ է սպասում երկրին, որի մեծ մասը բանկերին պարտք է»,- հարցնում է իրավապաշտպանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]