Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանապետը առանձնազրույց ունեցավ ոստիկանների օգնությանը դիմած ցուցարարի հետ

Ոստիկանապետը առանձնազրույց ունեցավ ոստիկանների օգնությանը դիմած 
ցուցարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը պնդում է, որ իրեն թույլ չեն տալիս լքել պողոտան: Այդ մասին բողոքի ակցիայի տարեց մասնակիցը հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Նա փոխստիկանապետից խնդրեց իրեն տրամադրել երկու ոստիկան, որոնք իրեն կուղեկցեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վալերի Օսիպյանը քաղաքացուն խնդրեց հանգիստ գնալ, եթե խնդիրներ առաջանան, ոստիկանությունը կմիջամտի:

Երևանի փոխոստիկանապետի և ցուցարարի զրույցից մի փոքր անց, Բաղրամյան պողոտա ժամանեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանապետը լրագրողների ներկայությամբ մի քանի բառ փոխանակեց պողոտան լքել ցանկացող ցուցարարի հետ, որից հետո զրույցը շարունակեց առանձին` առանց լրատվամիջոցների:

Ակցիայի երիտասարդ մասնակիցներից մեկն էլ պնդում էր, որ այստեղ չկա որևէ մեկը, ով կարող է ինչ-որ մեկին արգելել լքել պողոտան:

Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանգիստ է, հսկում են մեկ տասնյակին մոտ ոստիկաններ, ցուցարարների թիվը ևս փոքրաքանակ է:

Մինչ այս իրադարձությունը, ակցիայի մասնակիցները Վալերի Օսիպյանին առաջարկում էին աղբամանների փոխարեն իրենց այլընտրանք առաջարկել, որից հետո իրենք կհամաձայնեն հանել որպես բարիկադ ծառայող աղբամանները: Սակայն, Երևանի փոխոստիկանապետը նշեց, որ դա հնարավոր չէ: Նա ցուցարարներին հիշեցրեց, որ աղբամանները ապօրինի առգրավվելու փաստի առթիվ քրեական գործ  է հարուցվել: Նա նշեց, որ բոլոր նրանք, ովքեր կխոչընդոտեն այդ քրեական գործին, ոստիկանության կողմից կարժանանան իրավական գնահատականի:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում `Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք,այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել hանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գնալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, ցուցարարների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]