Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օմբուդսմենն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը քննարկել է Գերմանիայի դեսպանի հետ

Օմբուդսմենն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը քննարկել է 
Գերմանիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը: Թե՛ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, թե՛ դեսպան Ռայներ Մորելը, անդրադառնալով իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն են հայտնել ու կարեւորել հանդուրժողականության եւ օրինապահության պահպանման անհրաժեշտությունն ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների գործողություններում:

Հանդիպման ավարտին դեսպանը չափազանց դրական է գնահատել Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը և իր համոզմունքն է հայտնել Օմբուդսմենին՝ Հայաստանում մարդու իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար:

Օմբուդսմենն իր երախտիքն է հայտնել դեսպան Մորելին՝ ձեւավորված ամուր համագործակցության համար, եւ համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարումից հետո էլ կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]