Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ամո Շարոյանը կոչ է անում աչք չփակել ԻՊ-ի ոճրագործությունների վրա

Ամո Շարոյանը կոչ է անում աչք չփակել ԻՊ-ի ոճրագործությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը կոչ է անում աչք չփակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  ոճրագործությունների վրա, որը բոլորին է սպառնում: «Այսօր աշխարհում անարդարությունն ու անպատժելիությունն իշխող են դարձել: Մեր՝ եզդիներիս, ցավը այնքան խորն է, որ այդ մասին խոսելն անգամ ցավ է պատճառում: Աշխարհը չպետք է աչք փակի ԻՊ-ի հրեշների ոճրագործության առջև, որ բոլորիս է սպառնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշում է Ամո Շարոյանը:

Նա հորդորում է գերտերություններին չընկնել շահի և նյութական շահագրգռվածության հետևից և ընտրել հստակ դիքորոշում, որով կարճ ժամանակում հնարավոր կլինի աշխարհն ազատել «Իսլամական պետությունից»: «Անտարբեր մի′ եղեք մարդու իրավունքների, ժողովրդավարության և մարդկային լավագույն արժեքների խախտման նկատմամբ: Հարկավոր է լրջորեն պայքարել ԻՊ-ի հրեշների դեմ, որոնք վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհին: Իրաքի Հանրապետության խորհրդարանի անդամ, եզդուհի Վիան Դախիլը հայտնում է, որ ԻՊ-ի հրեշների ոճրագործությունները և եզդիական տարածքի վերջնական ազատագրման ձգձգումն այսօր ստիպում է եզդիներին արտագաղթել: Օրական շուրջ 3000 եզդի է արտագաղթում: Երբ ինքնաթիռը օդ է բարձրանում, մենք անմիջապես կապում ենք ամրագոտիները և պատրաստվում. իրատեսորեն գործելու համար դեռ ժամանակ կա»,- ընդգծում է  Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]