Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նաֆտոգազ»-ը «Գազպրոմ»-ից զեղչ Է խնդրել երրորդ եռամսյակի համար

Նաֆտոգազ»-ը «Գազպրոմ»-ից զեղչ Է խնդրել երրորդ եռամսյակի համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նաֆտոգազ Ուկրաինի»-ն դիմել Է «Գազպրոմ»-ին, խնդրելով վառելիքի զեղչ տրամադրել այն բանից հետո, երբ կլրանա երկրորդ եռամսյակում գործող զեղչի ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել Է ՌԴ-ի  Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի եւ «Գազպրոմ»-ի –ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ կայացած հանդիպման ընթացքում:   

Մեդվեդեւի խոսքով՝ Մոսկվան պատրաստ Է ընդառաջել Կիեւին: Հաշվի առնելով բոլոր գործոնները՝ գազի վերջնական գինն Ուկրաինայի համար երրորդ եռամսյակում հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 247,17 դոլար եւ, այդպիսով, համադրելի կդառնա այն սակագների հետ, որոնք սահմանվել են հարեւան երկրների համար, հավելել Է վարչապետը: Նա նշել Է, որ արժեքը կլինի մրցունակ եւ արդարացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]