Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ի բանկային հատվածը 40 մլրդ եվրո Է կորցրել Հունաստանից ստացվող նորությունների պատճառով

ԵՄ-ի բանկային հատվածը 40 մլրդ եվրո Է կորցրել
Հունաստանից ստացվող նորությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի բանկերի բաժնետոմսերի գնանշումները հունիսի 29-ին կտրուկ իջնում են, սակարկությունների ընթացքում տարածաշրջանի բանկային հատվածի միագումար կապիտալացումն ավելի քան 40 միլիարդ եվրոյով նվազել Է այն բանից հետո, երբ Հունաստանը սահմանափակիչ միջոցներ Է մտցրել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg-ին:  

Stoxx 600 ենթաինդեքսը, որի հաշվարկի մեջ են մտնում Եվրոպարի բանկերի բաժնետոմսերը, սակարկությունների ընթացքում գահավիժել Է 4,4 տոկոսով, ինչը դարձել Է առավելագույն անկումը 2011 թվականի սեպտեմբերից ի վեր:  

Ինդեքսի բոլոր 46 բաղադրիչների գնանշումներն իջնում են, ընդ որում առավել Էականորեն նվազում են Իտալիայի, Պորտուգալիայի, եւ Իսպանիայի ֆինանսական ընկերությունների արժեթղթերի գնանշումները: Այսպես, Banco Comercial Portugues-ի բաժնետոմսերն Էժանացել են 8,8 տոկոսով, Intesa Sanpaolo-ինը՝ 4 տոկոսով, Banco Popolare de Milano Scarl-ինը՝ 5,4 տոկոսով, Banco Popular Espanol-ինը՝ 6,3 տոկոսով, Banco de Sabadell-ինը՝ 4,9 տոկոսով, Banca Monte dei Paschi-ինը՝ 7,1 տոկոսով:   

Հունաստանի կառավարությունը մինչեւ հուլիսի 6-ը դադարեցրել Է բանկերի աշխատանքը եւ կապիտալների շարժի վերահսկողության միջոցներ Է սահմանել՝ կանգնեցնելու համար դեպոզիտների արտահոսը եւ փողերի փախուստը երկրից: Հույներն օրական կարող են բանկոմատներից հանել 60 եվրոյից ոչ ավելի, նրանց նաեւ արգելել են փողերի փոխանցումն արտասահման: Այս սահմանափակումները չեն վերաբերում օտարերկրացի զբոսաշրջիկներին, ասված Է կառավարության որոշման մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]