Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում ֆիլմերի «Ֆրեսկո» փառատոնին մասնակցում է 53 ֆիլմ

Երևանում ֆիլմերի «Ֆրեսկո» փառատոնին մասնակցում է 53 ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 29  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնում ներկայացված ֆիլմերը թեմատիկ ուղղվածություն չունեն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,այս տարի փառատոնին 10 երկրից մասնակցում է 53 ֆիլմ, որոնք ընտրվել են 600 հայտերից: Ֆիլմերը տարբեր դավանանք ունեցող պետությունների կինոգործիչների ստեղծագործություններ են։  

Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետները։

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» ծրագրում ներառված «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ փառատոնի հանդիսավոր բացմանը Կարապի լճում ներկա են եղել հարյուրավոր երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր։  Փառատոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում են «Ֆորմիկա Արտ» ընկերությունը և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը՝ Երևանի քաղաքապետարանի և Արարատյան Հայրապետական թեմի գործընկերությամբ։

Ներկաներին ողջունել են փառատոնի հոգևոր խորհրդատու տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։  Փառատոնը մեկնարկել է Տերունական աղոթքով։

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի հավատամքը բարությունն է, կարեկցանքը, խաղաղությունը, հանդուրժողականությունը, մարդասիրությունը և համամարդկային այլ արժեքները։ Այս տարի «Ֆրոսկո»-ն նվիրված է  Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը։

«Ֆրեսկո» փառատոնն անցկացվելու է հունիսի 27-ից հուլիսի 4-ը։ Փառատոնի Երևանյան ցուցադրությունները հունիսի 27-30-ին են, Կարապի լճի տարածքում, իսկ փառատոնային օրերից 3-ը՝ հուլիսի 2-ից 4-ը, անցկացվելու են Շիրակի մարզի Հառիճավանքի տարածքում՝ վրանային կինոճամբարի ձևաչափով։

Կազմակերպիչներն ընդգծում են, որ փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն կներգրավվեն «Ֆրեսկո»-ի կազմակերպչական աշխատանքներում: Փառատոնի խորհրդանիշ ձկան տեսքով մրցանակներն էլ, ի դեպ, պատրաստում են Խարբերդի մասնագիտացման մանկատան սաները: 

 Փառատոնի բացման արարողությանը հրավիրվել էին նաև հատուկ հյուրեր. Սանկտ Պետերբուրգի «Ветер» ավազե անիմացիայի ստուդիայի հիմնադիր, ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը բացման արարողությանը հայկական թեմաներով ավազե պատկերներ է ստեղծել «Որդան կարմիր» ռոք խմբի կենդանի կատարման ներքո։ Փառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ ֆոտոցուցահանդեսն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]