Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Թբիլիսին Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Է երկխոսության ճանապարհով. Ղարիբաշվիլի


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը մտադիր Է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել «կառուցողական եւ առավելագույնս պրագմատիկ երկխոսության ճանապարհով»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է թբիլիսյան «Ասավալ-Դասավալի» թերթում հունիսի 29-ին հրապարակված հարցազրույցում:

Նա հիշեցրել Է, որ «ավելի քան երկու տարի առաջ Վրաստանն ուղղակի երկխոսություն սկսեց ՌԴ-ի հետ (նկատի են առնվում Աբաշիձե-Կարասին ձեւաչափով հանդիպումները), դա անհրաժեշտ Էր, քանի որ մենք կարեւորում ենք հարաբերությունների կարգավորումը հարեւան պետությունների հետ»:

«Երկխոսության ընթացքում մենք հաջողությունների ենք հասել Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների վերականգնման եւ զարգացման գործում, Վրաստանի համար բացվել Է ռուսական շուկան, եւ դա կարեւոր Է մեր երկրի քաղաքացիների համար»,-նշել Է Ղարիբաշվիլին:

Ինչ վերաբերում Է երկու պետությունների միջեւ հարաբերությունների քաղաքական ասպեկտին, նա ասել Է, որ «ՌԴ-ի հետ երկխոսությունը պետք Է շարունակվի»: «Միայն այս ճանապարհով մենք պետք Է համաձայնության եւ պայմանավորվածությունների հասնենք վրաց-ռուսական հարաբերությունների բոլոր կարեւոր թեմաների շուրջ»,-հավելել Է վարչապետը: 

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ առաջին հանդիպումը տեղի Է ունեցել 2012 թվականի դեկտեմբերին Ժնեւի արվարձանում: Պրահայում 2013-2014 թվականների ընթացքում կայացել Է յոթ հանդիպում, եւս մեկը տեղի Է ունեցել այս տարվա փետրվարին: Չեխիայի մայրաքաղաքում հերթական կոնսուլտացիաները նշանակված են հուլիսի կեսերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ