Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թոմ Քրուզը կնկարահանվի Է Top Gun կուլտային ֆիլմի սիքվելում

 Թոմ Քրուզը կնկարահանվի Է Top Gun կուլտային ֆիլմի սիքվելում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկսվել Է ամերիկյան «Լավագույն հրաձիգը»(Top Gun, 1986) կուլտային ֆիլմի սցենարի աշխատանքները: Կինոժապավենի պրոդյուսեր Դեւիդ Էլիսոնը հասկանալ Է տվել, որ լեյտենանտ Փիթ Միտչելի դերը կրկին կկատարի Թոմ Քրուզը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Հոլիվուդ ռիփորթեր» հանդեսը:

«Ջասթին Մարքսն այժմ գրում Է սիքվելի սցենարը»,- մեջբերում Է հրատարակությունը Էլիսոնին: Նրա խոսքով՝ նոր ֆիլմում կգործեն հինգերորդ սերնդի անօդաչու թռչող ապարատներ, ինքնաթիռներ»:  

«Աշխարհն արագորեն փոխվում Է, իսկ դրա մետ մեկտեղ այլ տեսք Է ընդունում նաեւ ավիակրի տախտակամածային օդուժը,- նշել Է նա:- Սցենարիստներն այժմ աշխատում են նոր նյութի վրա»:

«Լավագույն հրաձիգի» սիքվելի վրա աշախատանքն սկսելու պլանների մասին առաջին հաղորդումները հայտնվել Էին հինգ տարի առաջ: Սակայն Paramount Pictures կինոստուդիայի լարված գրաֆիկի պատճառով նկարահանումները մշտապես հետաձգվում Էին: Բայց այժմ՝ առաջին կինոնկարի Էկրան բարձրանալուց գրեթե 30 տարի անց, եկել Է դրա շարունակության հայտնվելու ժամանակը:      

Ինչպես գրում Է ՏԱՍՍ-ը, առայժմ պարզ չԷ, թե ով Է նկարահանելու սիքվելը եւ երբ կարելի Է սպասել վարձույթ դրա դուրս գալուն: Այնուամենայնիվ Հոլիվուդում 2017 թվականն են նշում որպես հռչակավոր ֆիլմի շարունակության հայտնվելու իրական ժամկետը:

 

Լուսանկարը` ТАСС/EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]