Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երիտասարդների կատարած գործը հաղթությամբ է ավարտվել. Վլադիմիր Գասպարյան

Երիտասարդների կատարած գործը հաղթությամբ է ավարտվել. Վլադիմիր 
Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոսանքի թանկացման դեմ երիտասարդների սկսած պայքարը յուրաքանչյուր քաղաքացու սրտով էր և վերաբերում էր բոլորին: Երիտասարդները կարողացան արդար գործ կատարել սոցիալական խնդրի լուծման համար, որը անհրաժեշտ էր նաև պետությանը: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` ընդգծելով, որ ինքն իր գլխով է պատասխանատու Ազատության հրապարակ գնացած յուրաքանչյուր երիտասարդի համար: «Այն, ինչ դուք արեցիք այս օրերի ընթացքում բոլորիս սրտով էր, այդ թվում` իմ: Բայց միշտ ամեն տեղ հայտնվում են մարդիկ, որ ուզում են փառքի հասնել, օգտվել իրավիճակից և շահեկան դիրքում հայտնվել: Այդ ռադիկալ տեսակը փակ է, չի ընդունում ոչինչ, ժխտող է, նա չի կարող արդյունավետ ինչ-որ բան անել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այն պահին, երբ քաղաքականությունը սողոսկեց պահանջի սոցիալական հարթակ, այլևս այդտեղ չմնաց պահանջը, այլ առաջ եկան ինչ-որ կուսակցության շահերը: «Շահում են կիվիրյանները, շահում են սեֆիլյանները: Նրանք տեսնում են հավաքված լուսավոր մարդկանց և խառնում, տարակուսանք գցում ձեր մեջ»,- ասաց ՀՀ ոստիկանապետը և ընդգծեց, որ անկախ ամեն ինչից, երիտասարդների կատարած գործը հաղթությամբ է ավարտվել: «Սա հաղթանակ էր բառիս բուն իմաստով, սա նաև իմ հաղթանակն էր, բայց ինչպես միշտ, բոլոր հաղթանակների մեջ կան դառնություն և կորուստներ, իսկ այստեղ կորուստն այն ռադիկալիզմն է, որ ցուցաբերում են Բաղրամյանում  մնացողները»,- հավելել է նա:

Ոստիականապետը բարձր է գնահատել վերջին օրերի սոցիալական պայքարը և հայտնել, որ դրա միջոցով լուծվեցին նաև այլ հարցեր: Իսկ այն հարցին, թե հունիսի 23-ին հրահանգ է եղել լրագորղներից առգրավել տեսախցիկների հիշողության քարտերը, Վլադիմիր Գասպարյանը երդվել է, որ նման հրահանգ չի եղել. «Իմ սպայական պատվով եմ ասում, նման հրահանգ չկա և չի կարող լինել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]