Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարյուրավոր «Էյնշտեյններ» են դուրս եկել Լոս Անջելեսի փողոցներ

Հարյուրավոր «Էյնշտեյններ» են դուրս եկել Լոս Անջելեսի փողոցներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էյնշտեյնների» ֆլեշմոբը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Mirror թերթին, ճերմակ կեղծամների եւ բեղերի օգնությամբ ֆիզիկոսի նմանությամբ դիմահարդարված հարյուրավոր մարդիկ փողոց Էին դուրս եկել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու հույսով:

Հավաքվածները փորձել են գերազանցել 319 «Էյնշտեյնների» նախորդ ռեկորդը, որը մարտին սահմանել էին Բերկլիի (Կալիֆոռնիայի նահանգ) Black Pine Circle School մասնավոր դպրոցի սովորողները:

Մասնակիցներից մեկը՝ 81-ամյա Բեննի Վասերմանը, պատմել է, որ միջոցառման վերջնական նպատակը անտուն երեխաների ուսուցման School on Wheels բարեգործական նախագծի համար միջոցներ հավաքելն է:

Այս տարի նշվում է հարաբերականության տեսության հարյուրամյակը, որի հեղինակն Էյնշտեյնն է: 1915 թվականին մեծ ֆիզիկոսը հրապարակեց հոդված՝ տեսության հիմնական դրույթներով: Բացի այդ, նա 1921 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել ֆոտոէֆեկտի տեսության եւ տեսական ֆիզիկայի բնագավառի այլ աշխատանքների համար: Նրա անունը հանճարեղության հոմանիշ Է դարձել:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]