Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանն ընդառաջ է գնացել հանրության առաջարկներին. Խոսրով Հարությունյան

Նախագահ Սարգսյանն ընդառաջ է գնացել հանրության առաջարկներին. 
Խոսրով Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդառաջ է գնացել հանրության առաջարկներին` առժամանակ ՀՀ կառավարության վրա դնելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: «ՀՀ Նախագահն ասում է՝ եկեք իրերը կոչենք իրենց անունով: Եթե մենք ուզում ենք իրականում հասկանալ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անհրաժեշտություն կա, թե ոչ, ապա հարկավոր է անցկացնել Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնագիտական-փորձագիտական ուսումնասիրություն. ինչը սովորական աուդիտ չէ, ինչը իրենից ենթադրում է ընդամենը հաշվապահական փաստաթղթերի ստուգում: Մեզ անհրաժեշտ է ստուգել ՀԷՑ-ի մենեջմեթի արդյունավետությունը. այդպիսի մանրազնին ստուգումները կարող են իրականացնել միայն միջազգային հեղինակավոր փորձագիտական կառույցները և հենց դա է առաջարկում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մեր հանրությանը`ընդգծելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը խնդրի արդյունավետ լուծումը չէ»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում` նշեց նա`հավելելով, որ այդ մանրակրկիտ ֆինանսական աուդիտից հետո մենք կտեսնենք ՀԷՑ-ի իրական պատկերը` կառավարման և ֆինանսական արդյունավետության տեսանկյունից: «Եթե պարզվի, որ թանկացման որոշումը անհիմն է, ապա անկասկած որոշումը չեղյալ կհայտարարվի և մեղավորները կպատժվեն»,-շեշտեց Խոսրով Հարությունյանը:

Նա համոզված է, որ այդ աուդիտը պետք է անցկացնեն ոչ թե հայրենական կամ ռուսական, այլ միջազգային հայտնի անուն ունեցող փորձագիտական կազմակերպություններ: «Բացի այդ` ՀՀ նախագահն առաջարկում է այդ փորձագիտական ուսումնասիրություններին ներգրավել նաև շահագրգիռ կողմերին` հասարակակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, այդ թվում՝ Բաղրամյան պողոտայի ցուցարարներից, որոնց մեջ բավականին շնորհալի երիտասարդներ կան»,-ընդգծեց պատգամավորը:

Այն հարցին, թե հնարավոր է հետագայում տեղի ունենա ՀԷՑ-ի ազգայնացում, նա ասաց հետևյալը. «Ես դրա անունը ազգայնացում չէի դնի: Հայաստանի Հանրապետությունը կարող է ՀԷՑ-ը վերցնել պետական կառավարման ներքո` հետ գնելով ողջ էներգետիկ համակարգը այսօրվա սեփականատիրոջից, այնուհետև, օգտագործելով միջազգային ներդրումային ֆոնդերի ֆինանսական միջոցները, անհրաժեշտ ներդրումներ կատարել` բարելավելով ընդհանուր համակարգի վիճակը և ընկերության մենեջմենթը` հետագայում ավելի բարձր գնով օտարելու համար, ինչն ընդունված է այլ երկրներում»,-շեշտեց Խոսրով Հարությունյանը` նշելով, որ այդ օտարումը պետք է կատարվի բաց միջազգային տենդերի միջոցով, որպեսզի ցանկացած ընկերություն հնարավորություն ունենա մասնակցելու այդ տենդերին և լավագույն պայմանները առաջարկած ընկերությունն էլ շահի այն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին Նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում նա հայտարարել է , որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]