1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսմեթ Յըլմազը հանդիպել է Թուրքիայի ազգայնական կուսակցության ղեկավարին

Իսմեթ Յըլմազը հանդիպել է Թուրքիայի ազգայնական կուսակցության 
ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակի պաշտոնում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Իսմեթ Յըլմազը հանդիպել է «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Մեջլիսի խոսնակի ընտրություններում ազգայնական կուսակցության ձայները ստանալու նպատակով ազգայնական կուսակցության առաջնորդի հետ Յըլմազի հանդիպումը տևել է ընդամենը 7 րոպե:

Հանդիպումից հետո Յըլմազը հիշեցրել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի կուսակցություն չի կարող սեփական ուժերով ընտրել սեփական թեկնածուին, հետևաբար կա այլ կուսակցությունների հետ բանակցելու և նրանց ձայները ստանալու կարիք: Նա նշել է, որ մեջլիսի խոսնակի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում խոսնակի ընտրության համար անհրաժեշտ է 367, իսկ երրորդ և չորրորդ փուլերում՝ 276 պատգամավորի ձայն: Եթե այս ընտրություններից հետո էլ որևէ թեկնածու չընտրվի, ապա ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուն կրկին կմտնեն մրցապայքարի մեջ:

Ավելի վաղ Բահչելիի հետ հանդիպել էր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը, սակայն ի տարբերություն իշխող կուսակցության ներկայացուցչի հետ ազգայնական կուսակցության առաջնորդի հանդիպմանը, այս հանդիպումն աչքի էր ընկել ավելի ջերմ մթնոլորտով և տևել էր 50 րոպե:

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ստացել է ձայների 40,66 տոկոսը, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)` 25,13 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱԺԿ)` 16,45 տոկոսը, իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)` 12,96 տոկոսը: Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացել է 258 պատգամավորական մանդատ, ՀԺԿ-ն` 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն` 80-ական մանդատ:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակի ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերը կանցկացվեն հունիսի 30-ին, իսկ այդ ժամանակ որեւէ մեկի չընտրվելու պարագայում երրորդ եւ չորորդ փուլերը կկայանան հուլիսի 1-ին: Խոսնակի ընտրությունից հետո երկրի նախագահը վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին կհանձնարարի կազմել կառավարություն, որը պետք է վերջնական տեսք ստանա խորհրդարանական ընտրություններից 45 օր անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]