1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քուվեյթի ահաբեկչության տուժածների թիվը մոտենում է 230-ի

Քուվեյթի ահաբեկչության տուժածների թիվը մոտենում է 230-ի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի մզկիթներից մեկում հունիսի 26-ին ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ վիրավորներինը՝ 202-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Քուվեյթի ներքին գործերի նախարարությունը:

Դեպքի վայր  ժամանել Քուվեյթի էմիր Սաբահ ալ Ահմադ ալ Ջոբար աս Սաբարը:

Ավելի վաղ «Իսլամական պետությունն» ստանձնել է Քուվեյթում իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը: Էլ Քուվեյթի աս Սաուաբեր շրջանում՝ Իմամ աս Սադիկ մզկիթում, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունից մզկիթի բոլոր լուսամուտները ջարդվել են: Քանդվել են մզկիթի պատերն ու առաստաղը:

Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը՝ ինքնապայթեցման միջոցով: Տարբեր տեղեկություններով զոհվելէ 13 մարդ: Զոհերի թիվը դեռ հստակեցվում է:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]