Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 34.4 մլրդ դրամ և 31.4 մլն դոլար

Բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 34.4 մլրդ դրամ և 31.4 մլն  դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 22-26-ը բանկերի կողմից գնվել է 67 մլն 961 հազար 420 դոլար՝ 472.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 93 մլն 661 հազար 868 ԱՄՆ դոլար 473.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 19 մլն 580 հազար ԱՄՆ դոլար՝ 472.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 700 հազար դոլարի առք եւ վաճառք՝ 472.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9 մլն 255 հազար 674 եվրո՝ 532.56 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 15 մլն 523 հազար180 եվրո՝ 534.77 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 30 մլն 411 հազար181 ռուբլի՝ 8,65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 177 մլն 117 հազար 298 ՌԴ ռուբլի՝ 8.82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.4 մլն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]