Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայում ձերբակալել են գործարանի վրա գրոհած ահաբեկչի մերձավոր շրջապատի անձանց

Ֆրանսիայում ձերբակալել են գործարանի վրա գրոհած ահաբեկչի մերձավոր շրջապատի անձանց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունը Սեն Կանտեն Ֆալավիե քաղաքի գործարանի տարածքում ահաբեկչական գործողություն կատարած Յասին Սալիի մերձավոր շրջապատի մի քանի անձանց ձերբակալութուններ Է կատարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ձերբակալված Է Սալիի կողակցուհին ու եւս մի մարդ:

Ինչպես հայտնել Է ՆԳ նախարարը, 35-ամյա Սալին բնակվում Էր Լիոնի արվարձանում: Նա հայտնի Էր ոստիկանությանը, որը նրա վրա ուշադրություն Է դարձրել այն բանից հետո, երբ նա կապվել Է սալաֆիթական շրջանների հետ: Երկու տարի նա տեղ Էր զբաղեցնում կասկածյալների ցուցակում, որը կազմում Է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը: 2006-ից մինչեւ 2008 թվականը իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչներին ցուցում Էր տրված հատուկ ծառայություններին հայտնել բոլոր այն տվյալները, որոնք նրանց հայտնի կդառնան Սալիի ու նրա գտնվելու վայրի մասին: Այնուհետեւ այդ ցուցումը չեղյալ Էր հայտարարվել:

Ինչպես հայտնել Է Փարիզի ահաբեկչության գործերի դատախազությունը, Յասին Սալիի նկատմամբ հետաքննություն Է վարվում «սպանություն եւ սպանության փորձ», «հանցավոր նպատակներով պայթուցիկ նյութերի օգտագործում» եւ «գործունեություն հանցավոր խմբավորման կազմում» հոդվածներով:

Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, երկրում անհապաղ գործողությունների լիակատար պատրաստության վիճակի են բերվել ոստիկանության եւ ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանումները: Վարչապետն ինքն այժմ գտնվում Է Բոգոտայում, որտեղից մոտ ժամանակներս կվերադառնա Ֆրանսիա՝ կրճատելով Կոլումբիա իր այցի ծրագիրը:

Նախնական տվյալներով՝ չարագործն ավտոմեքենայով խոյահարել Է Air Products ձեռնարկության դարպասը: Դրանից հետո նա պայթեցրել Է պահեստավորված գազի բալոնների մի մասը: Ըստ առկա տեղեկատվության, զոհվել Է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ: Ձեռնարկության մուտքի մոտ գտել են դրոշ՝ իսլամիստական կարգախոսներով, եւ գլխատված մարմին, հաղորդել Է ՏԵՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]