1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ֆրեսկո» փառատոնի մեկնարկին ելույթ կունենա «Որդան կարմիր» ռոք-խումբը

«Ֆրեսկո» փառատոնի մեկնարկին ելույթ կունենա «Որդան կարմիր» ռոք-խումբը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի մեկնարկը կտրվի հունիսի 27-ին Կարապի լճի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի գրասենյակից, երեկոյան երևանցիներն այնտեղ մասնակից կդառնան Սանկտ Պետերբուրգից ժամանած ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիային, «Որդան կարմիր» ռոք-խմբի համերգին, ինչպես նաև իրենց հետ տուն կտանեն «Ֆրեսկոյի» պատրաստած անակնկալը:

«Փառատոնն ամեն մեկի համար իր նշանակությունն ունի. մեկի համար ֆիլմերի դիտումն է, մյուսի համար՝ կամավորական աշխատանքը, երրորդի համար՝ հաճելի մթնոլորտում քննարկումը և այլն»,- փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսին ասել է փառատոնի ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանն ու հավելել, որ Կարապի լճից ամեն մեկը կհեռանա իր բաժին ձեռքբերմամբ:

Այս տարի փառատոնն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ: «Շատ ողջունելի է, որ գոյություն ունի մի փառատոն, որը որոշել է անդրադառնալ հենց այս ոլորտին: Կարևոր չէ, թե ֆիլմերում հատկապես ինչի մասին է խոսվում, արվեստն ինքնին հոգևոր է. դա է կարևորը»,- նշել է փառատոնի հոգևոր խորհդատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Ֆրեսկոյի»՝ այս տարվա նորություններից մեկը «Հավատ առանց սահմանների» ֆոտոցուցահանդեսն է, որում ներկայացված են լինելու հայտնի իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի աշխատանքները, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնող այլ լուսանկարներ:

«Ընդամենը մեկ օր է՝ այստեղ եմ, բայց արդեն հմայված եմ Հայաստանով ու հայերով: Այստեղ ներկայացնելու և խոսելու եմ ֆոտոթարգմանության մասին, որը ստեղծել եմ շատ երկար աշխատանք կատարելուց հետո: Դա այն է, երբ տեքստերը թարգմանում ենք լուսանկարների լեզվով: Ինձ մոտ դա հատկապես լավ է ստացվում հայկական դուդուկի երաժշտության ներքո, ինչի համար երախտապարտ եմ Ջիվան Գասպարյանին»,- ասուլիսի ընթացքում ասել է Դմիտրի Բրիկմանը:

Փառատոնային 3 օրերի ցուցադրությունները կանցկացվեն Երևանում՝ Կարապի լճի տարածքում, ևս 3 օր կտևի վրանային կինոճամբարը, որն այս տարի կհյուրընկալի Հառիճավանքը, իսկ հուլիսի 5-ին Էջմիածնում կկայանա փառատոնի փակման արարողությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]