Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԻՊ-ն Քոբանիի բնակիչների զանգվածային սպանություն է իրականացրել

ԻՊ-ն Քոբանիի բնակիչների զանգվածային սպանություն է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի և մերձակա գյուղի վրա «Իսլամական պետության» հարձակման հետևանքով 146 մարդ է զոհվել:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հունիսի 26-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը նշել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները քաղաքացիների հանդեպ իրականացրել են երկրորդ խոշոր զանգվածային սպանությունը նախորդ տարի շիտաթ ցեղախմբի հանդեպ իրականցրած սպանություններից հետո:

Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» կազմակերպությունը հունիսի 25-ին Քոբանի է մտել Թուրքիայի սահմանից, ապա բախումներ են բռնկվել քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումների հետ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Իսլամական պետությունը» հարձակում է գործել Սիրիայի հյուսիսում գտնվող երկու քաղաքների՝ Հասաքեի և Քոբանիի վրա: Տեղեկություններ կան, որ ահաբեկիչները երեք ականապատ մեքենաներ են պայթեցրել, որոնցից մեկը՝ թուրք-սիրիական սահմանային անցումի մոտ:

Քրդական ուժերին 2015թ.-ի հունվարին հաջողվել էր ԻՊ-ին ետ մղել Քոբանիից:

ԻՊ-ն 2014թ. սեպտեմբերի կեսերից սկսել է հարձակումներ գործել Քոբանի քաղաքի վրա՝ փորձելով վերահսկողություն հաստատել այնտեղ: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում` Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչեւ Ռակկայի մոտ գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանի (Այն ալ Արաբ) քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմհեռավորությամբ Թուրքիայի սահմանի մերձակայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]