Բաքվում Եվրոխաղերի փակման արարողությանը ոչ մի եվրոպացի նախագահ չի մասնակցի
15:05, 26 Հունիս 2015
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրների ոչ մի նախագահ չի հաստատել իր մասնակցությունը Բաքվում Եվրոխաղերի փակման արարողությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:
Նա լրագրողներին ասել է, որ իրեն հասած տեղեկություններով` միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել մի շարք երկրների վարչապետեր եւ խորհրդարանի խոսնակներ:
Բաքվում Եվրոխաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 28-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում