Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հանդիպումները

Հայ մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2015/2016 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին և  պատասխան հանդիպումները:

Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին տեղի կունենան Եվրոպայի լիգայի 2015/2016 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին, իսկ հուլիսի 7-ին և 9-ին՝ պատասխան հանդիպումները: Հունիսի 30-ին կայանալիք «Պրոգրես» (Լյուքսեմբուրգ)-«Շամրոկ Ռովերս» (Իռլանդիա) հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Արման Ղուշչյանը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Սուրեն Բալիյանը: Հուլիսի 9-ին կայանալիք «Վադուց» (Լիխտեյնշտեյն)-«Լա Ֆիորիտա» (Սան Մարինո) պատասխան հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրա օգնականները կլինեն Էրիկ Արևշատյանը և Վանիկ Սիմոնյանը, չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Զավեն Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]