1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թբիլիսիում հեղեղումից տուժածները դժգոհություն են հայտնել իշխանությունների առաջարկած փոխատուցման չափից

Թբիլիսիում հեղեղումից տուժածները դժգոհություն են հայտնել 
իշխանությունների առաջարկած փոխատուցման չափից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենտրոնի Սվանիձեի փողոցի բնակիչները, որոնք ամենից ավելի են տուժել հունիսի լույս 14-ի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ավերիչ հեղեղման ժամանակ, դժգոհ են պետության կողմից առաջարկված փոխհատուցումից եւ ստեղծել են իրենց իրավունքների պաշտպանության կոմիտե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցները, տուժածների շահերն անհատույց կերպով մտադիր են պաշտպանել «Արդարադատության տուն» ընկերության իրավաբանները:     

Ընկերության տնօրեն Բեժան Բեժուաշվիլիի խոսքով՝ Սվանիձեի փողոցի բնակիչների հետ հանդիպել Է հարկադիր տարագրյալ անձանց, գաղթականների եւ տարաբնակեցման գործերի նախարար Սոզար Սուբարին, որը նրանց հայտնել Է, որ պետությունը 20 հազարական լարի (ընթացիկ փոխարժեքով շուրջ 8,9 հազար դոլար) կտրամադրի յուրաքանչյուր տուժած ընտանիքի: Ըստ որում նախարարը նշել Է, որ ժամանակին նույնքան գումար են ստացել Էկոմիգրանտները լեռնային Աջարիայում, եւ նրանց բավարարել Է այդ փողը:  

«Մեղմ ասած, Սուբարին կտրված Է իրականությունից: Լեչխումի (Ռաչա Լեչխումիի տարածաշրջան) եւ Խուլոյի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) շրջանում տները եւ այն տները, որոնք գտնվում են մայրաքաղաքի կենտրոնում չեն կարող նույն արժեքն ունենալ: Ո՞վ Է որոշել, թե 20 հազարը բավական Է ավերված տների վերականգնման համար: Իշխանության ներկայացուցչի այս առաջարկությունը, բնականաբար, բողոք Է հարուցել»,- ասել Է Բեժուաշվիլին: 

Թբիլիսիում տարերային աղետի հետեւանքով զոհվել Է 19 մարդ, երեք հոգի համարվում Է անհայտ կորած: Տասնյակ ընտանիքներ մնացել են անօթեւան, ջրով են հեղեղվել բնակելի տներ, վնասվել են ճանապարհներ եւ քաղաքի այլ ենթակառուցվածքներ: Առողջապահության  նախարարությունը հաշվառման Է վերցրել 106 տուժած ընտանիքներ՝ ընդամենը 457 մարդու: Տարերքի հարվածից տուժել Է կենդանաբանական այգին, որտեղ կենդանիների կեսը սատկել Է:     

Նախնական տվյալներով՝ ավերիչ հեղեղման հասցրած վնասը կազմում Է ավելի քան 100 միլիոն լարի (45 միլիոն դոլար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]