Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատգամավորը պնդում է, որ Ադրբեջանում միասեռական պաշտոնյաներ կան

Պատգամավորը պնդում է, որ Ադրբեջանում միասեռական պաշտոնյաներ կան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիր Մուստաֆան հանդես է եկել է ադրբեջանական հասարակությանը ցնցող հայտարարությամբ: Նա ասել է Ադրբեջանում միասեռական բարձրաստիճան պաշտոնյաներ կան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով azvision.az լրատվական կայքը, անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանում սեռը փոխելու հետ կապված մամուլի հրապարակումներին, պատգամավորն ասել է, որ միասեռականության եւ սեռը փոխելու դեպքերը Ադրբեջանում որոշ պաշտոնատար եւ հարուստ անձանց շրջանում լայնորեն տարածված երեւույթ են:

Մուստաֆան ասել է, որ Ադրբեջանում միասեռականության եւ սեռը փոխելու դեպքերի տարածման խթանողները որոշ պաշտոնատար անձինք են:

«Մարդկանց` հատկապես տղամարդկանց սեռը փոխելու դեպքերը խիստ տարածված են Ադրբեջանում: Այդ պատճառով նորմալ պաշտոնների նշանակելու ժամանակ անհրաժեշտ է լրջորեն ստուգել այդ անձանց բարոյական որակները: Նման մարդկանց չի կարելի նշանակել բարձր պաշտոնների: Հասարակության մեջ խոսակցություններ կան բարձր պաշտոններում գտնվող անձանց միասեռական լինելու մասին: Դրանց մի մասը հնարավոր է հնարածին է, սակայն, որոշակի մասը ճշմարտություն է», -ասել է ադրբեջանցի պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am