Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը

Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի 
հավասարակշռված դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 25¬ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ողջունելով պարոն Զաորալեկին Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը դրական ազդեցություն կունենա քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով:

Գալուստ Սահակյանը նշել է,  որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում, հավելել է,  որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանի խոսքովª Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին եւ վճռական է  եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը ընդլայնելու եւ խորացնելու հարցում:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում պաշտոնական Պրահայի հավասարակշռված դիրքորոշումը:

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախախարար Զաորալեկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար« կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Երկկողմ համագործակցության առումով նախարարը կարեւորել է, մասնավորապես, տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Խոսելով ՀՀ¬ԵՄ հարաբերություններից՝ Լյուբոմիր Զաորալեկը նշել է,  որ Չեխիան պատրաստ է հնարավորության սահմաններում նպաստել կողմերի հետագա համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններին,  Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին,  սահմանադրական փոփոխությունների գործընթացին վերաբերող,  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]