Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են տնտեսական կապերի սերտացման հարցեր

ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են 
տնտեսական 
կապերի սերտացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 25-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը բարձր են գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման մակարդակը և կարևորել երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացումն ու ընդլայնումը: Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը և ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]