Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանն ագրեսիվ պլաններ չունի եւ ոչ մեկին չի սպառնում. Պուտին

Ռուսաստանն ագրեսիվ պլաններ չունի եւ ոչ մեկին չի սպառնում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ՌԴ-ն ագրեսիվ պլաններ չունի, եւ համաշխարհային  ասպարեզում երկիրը ոչ մեկին չի սպառնում, իսկ բոլոր վիճելի հարցերը Մոսկվան ձգտում Է լուծել բացառապես քաղաքական միջոցներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: 

«Ռուսաստանն աշխարհի առջեւ բաց երկիր Է, որը հանդես Է գալիս բոլոր նրանց հետ համագործակցության եւ գործընկերության ամրապնդման օգտին, ովքեր դրան պատրաստ են,- ընդգծել Է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով ի պատիվ բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:- Մենք չունենք եւ չենք կարող ունենալ ագրեսիվ պլաններ: Մենք ոչ մեկին չենք սպառնում եւ ցանկացած վիճելի հարցեր ձգտում ենք լուծել բացառապես քաղաքական միջոցներով, հարգանքով ենք վերաբերվում միջազգային իրավունքին եւ մյուս երկրների շահերին»:     

Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն զինված ուժերի զարգացումը, քանի որ ուժեղ բանակը երաշխավորում Է ՌԴ-ի ինքնիշխանությունն ու անվտանգությունը ներկայիս ռիսկերի պայմաններում, որոնք այդ թվում առկա են անմիջականորեն երկրի սահմանների մոտ, հայտարարել Է նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]