Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Ապրիլ

Վրաստանում ԱՄՆ-ի նոր նոր դեսպան Է նշանակվել Յան Քելին


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը Վրաստանում նոր դեսպանի պաշտոնում հաստատել Է Յան Քելիին. նա իր տիկնոջ հետ Թբիլիսի կժամանի սեպտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հայտնել Է հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանությունը:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ռիչարդ Նոռլանդը Քելիին շնորհավորել Է պաշտոնում հաստատվելու կապակցությամբ եւ երկրից մեկնելու պատրաստություն Է տեսնում:

«Որտեղ Էլ որ մենք լինենք, Վրաստանն ու վրացիները ընդմիշտ կմնան իմ ու Մերիի (Նոռլանդի տիկնոջ) սրտերում»,-դիվանագետի խոսքը մեջբերված Է դեսպանության հաղորդագրության մեջ:

Նոռլանդը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատվել Է 2012 թվականի մարտին:  

Քելին 2010-ից մինչեւ 2013 թվականը աշխատել Է որպես Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ