1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սփյուռքի նախարարը հորդորում է ամեն ինչով օգնել սիրիահայերին

Սփյուռքի նախարարը հորդորում է ամեն ինչով օգնել սիրիահայերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի ձեռքի աշխատանքները, քաղցրավենիքներն ու ստեղծած տարատեսակ իրերն ամփոփվեցին մեկ ցուցահանդես-տոնավաճառում: Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածում հունիսի 25-ին բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ավանդական տոնավաճառը: Իրադարձության նախաձեռնողներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նման ցուցահանդեսների ժամանակ համեմունքներ, ուտելիքներ և զարդեր է գնում:

«Շատ հետաքրքիր են, յուրօրինակ, ինքնատիպ: Մենք սիրիահայերին պետք է ամեն ինչով օգնենք: Նրանք աշխատասեր են, ստեղծագործ, իրենցից էլ շատ բան ունենք սովորելու: Սիրիահայ կամ հայաստանցի որակավորումներն ավելորդ են: Ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում էլ ապրում է, այնտեղ ծնվել է, բայց ինքը հայաստանցի է»,-«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ընդգծեց, որ ընկերությունը չէր կարող անմասն մնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով տուժած հայրենակիցների հիմնախնդիրներին:

«Այսօրվա միջոցառման նպատակն է այնպես անել, որ սիրիահայերը եկամուտ ունենան,  որպեսզի նրանք կարողանան արժանապատիվ կենսակերպ ապահովել իրենց հայրենիքում: Մենք ձեռնամուխ եղանք տրամադրել համապատասխան գործիքներ, որպեսզի նրանք սկսեն իրենց բիզնեսը»,-նշեց Աննա Եղիազարյանը:

Սիրահայ ամուսիններ Յոլանդ և Ռաֆֆի Ռշտունիներն անուշեղենի և աղի թխվածքների բիզնեսով են զբաղվում: «Բոլոր խմորեղեններն ու անուշեղենները ես եմ պատրաստում: Բաղադրատոմսերն այնտեղից եմ բերել: Ես Հալեպում չեմ աշխատել, տանտիրուհի էի, ընտանիքիս համար  էի պատրաստում: Ցանկացանք մի բան ստեղծել ամուսնուս հետ»,-նշեց Յոլանդ Ռշտունին: Ամուսինները վստահեցնում են՝ ցանկանում են իրենց բիզնեսն ընդլայնել, ուղղակի բավականաչափ գումար չունեն և համապատասխան տարածք չեն կարող վարձակալել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]