Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաց նախարարները Ծիծեռնակաբերդում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Վրաց նախարարները Ծիծեռնակաբերդում հարգել են Հայոց ցեղասպանության 
զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ու Պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հունիսի 25-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ` հյուրերը ծաղկեպսակ զետեղեցին հուշահամալիրում և գլուխ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նախարարներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատմությունը, ուղեկցեց նրանց թանգարան: Շրջայցից հետո նախարարները թանգարանի պատվո հյուրերի մատյանում թողեցին հետևյալ գրառումը. «Վրաց ժողովուրդն անկեղծորեն ցավակցում է հայ ժողովրդին և կիսում է նրա վիշտը 20-րդ դարասկզբին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Վրաց ժողովրդին սրտամոտ է մեր բերակամ և եղբայր հայ ազգի ցավը: Մենք խոնարհվում ենք մահացածների անմահ հիշատակի առջև»:

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության եւ օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձեւավորված է միջխորհրդարանական հանձնաժողով, որը նախագահում են երկու երկրների խորհրդարանների նախագահների տեղակալները:

Վրաստանը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]